«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախկինի պես դեմ է Կառավարության առաջարկած կառուցվածքի նոր տարբերակին: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանի հսկողության ներքո ուժային կառույցները բերելու անընդունակությունը չեզոքացրեց իշխող դաշինքի նախկին բոլոր արդարացումները: «Սահմանադրությամբ հստակ սահմանված է, թե ով է խորհրդարանական հսկողության ոլորտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը, իհարկե, ողջունելի է, բայց, հավանաբար, այն դեռեւս համոզիչ չէ»,- ասաց Սամսոնյանը:
«Լուսավոր Հայաստանից» մեկ այլ պատգամավոր՝ Աննա Կոստանյանն, իր հերթին, նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղերձով նամակ է ուղարկել՝ խնդրելով լրացուցիչ ուշադրություն դարձնել Մշակույթի նախարարության վրա, նրան խնդրել է այս գերատեսչությունը ոչ մի հանագամքներում չօպտիմալացնել: Պատգամավորը համոզված է, որ մշակութային քաղաականությունը պետք մշակվի եւ իրականացվի միայն մեկ կառույցում, այլ ոչ թե մի քանի:





























