Նախկին գուրու Քիթ Ռանիերը «որսորդ էր», որը որսում էր երիտասարդ կանանց, ներառյալ՝ 15-ամյա աղջկան, եւ վերածում նրանց սեռական ստրկուհիների աղանդի նման կազմակերպության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Բրուքլինի դատարանի դաշնային դատախազ Տանյա Խաջարը, հաղորդում է AFP-ը:
«Մեղադրյալն օգտվում էր իր զոհերով հուզական եւ սեռական առումով: Նա ներկայացնում էր ինքն իրեն որպես ամենախելացի, ամենաէթիկական մարդն աշխարհում…Նա համեմատում էր ինքն իրն Էյնշտեյնի եւ Գանդիի հետ»:
58-ամյա Ռանիերը մեղադրվում է, որ հավաքագրում էր կանանց իր Nxivm խմբում, այնուհետեւ ամբողջովին վերահսկում նրանց՝ ստիպելով զբաղվել սեքսով՝ սահմանափակելով սննդակարգը, ինչպես նաեւ անվան սկզբնատառերով նշան դնելով:
«Ոչ մեկը չէր կարող վիճարկել նրա հեղինակությունը»,-ասել է Խաջարը:
Ռանիերը չի ընդունել իր մեղավորությունը սեքս-առեւտրի, մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ հանցագործությունների մեջ:
Դատախազները հայտարարել են, որ Ռանիերի զոհերը մեքսիկ երեք քույրեր են, որոնցից մեկն ընդամենը 15 տարեկան է:
Nxivm-ը հիմնադրվել է Օլբանիում, Նյու Յորք նահանգ, եւ ժամանակին կառավարում էր ինքնակատարելագործման բազմաթիվ կենտրոնները Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայում:
Դատախազի խոսքով՝ 2015 թվականին Ռանիերը ստեղծել է Nxivm համայնքը, որը հայտնի է որպես DOS - «ենթարկվող կին-գործընկերների վարպետ»: Այդ ենթախմբում էին «ստրուկները», որոնք պետք է ենթարկվեին «տերերին»: Ստրուկները պետք է ներկայացնեին «գրավ» ընդունվելու համար, որը հետագայում կարելի էր օգտագործել որպես շանտաժի միջոց՝ մերկ լուսանկարներ, ֆինանսական ակտիվների մուտքի հասանելիություն կամ ընկերների ու բարեկամների մասին գաղտնի տեղեկատվություն:
Եթե Ռանիերը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա ցմահ ազատազրկում:



























