Մեծ Բրիտանիայում 3-ամյա երեխայի մոտ «հարբեցողություն» են ախտորոշել, հայտնում  է The Telegraph-ը:

Երեքամյա երեխային վեց ամիս շարունակ պարբերաբար սպիրտային խմիչքներ են տվել, ինչի արդյունքում նա սկսել է ալկոհոլիզմի ախտանշաններ զգալ՝ դող եւ տրամադրության անկումներ։ Սա Մեծ Բրիտանիայում 2008-2010 թվականների ընթացքում «հարբեցողություն» ախտորոշում ստացած արդեն  13-րդ երեխան է։

Անցած ամիս Շոտլանդիայի Դանդի քաղաքում մի աղջնակ ճանաչվել է իբրեւ ամենաերիտասարդ հարբեցող։ Նա խմել է իր ծնողների կողմից օգտագործվող ոգելից խմիչքները։