Մեծ Բրիտանիայում կոմիկները թռիչքի ժամանակ հումորիստական շոու են կազմակերպել British Airways ավիաընկերությանը պատկանող օդանավում, որը գտնվելիս է եղել 12 հազար մետր բարձրության վրա եւ դրանով անսովոր ռեկորդ սահմանել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը, շոուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր վայրում տեղի ունեցած հումորիստական միջոցառում:
Շոուն տեւել է 45 րոպե, որին մասնակցել է իռլանդացի կատակերգու եւ հաղորդավար Դարա Օ՝ Բրայանը եւ նրա անգլիացի գործընկերներ Ջեք Ուայթհոլն ու Ջոն Ռիչարդսոնը:
Հայտնի է, որ շոուի ժամանակ հավաքվել է շուրջ 100 հազար ֆունդ սթերլինգ (մոտ 160 հազար եվրո): Այդ գումարը կուղղվի Comic Relief կազմակերպության հաշվին, որը զբաղվում է ԷԹթովպիայի սովահար բնակիչներին օգնություն ցուցաբերելով:




























