Թուրքիայի Մերսին քաղաքում ինքնասպանության անհաջող փորձ կատարած անձը քարերերով հարձակվել է գնացքի վարորդին, ում ջանքերի շնորհիվ գնացքը կանգնեցվել է։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Մերսինին Ադանա ընթացքող գնացքի վարորդ Մուրադ Օրսը նկատել է, որ երկաթգծին ինչ որ մեկը պառկած է՝ ինքնասպանություն գործելու համար։  Մուրադ Օրսը կարողացել է ժամանակին արգելակել գնացքը, որից հետո իջել է գնացքից ու ենթարկվել ինքնասպանության փորձ կատարող անձի հարձակմանը։

«Ինչու՞ չթողեցիր մեռնեի»,-բղավել է ինքնասպանության փորձ կատարած անձը եւ քարերով խփել մեքենավարի գլխին։ Վնասվածքներ ստացած մեքենավարը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը փնտրում է դեպքի վայրից փախուստի դիմած ինքնասպանության փորձ կատարած անձին։