«Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ Հայաստանի նկարիչների միության շենքում մարտի 17-ին ժամը 14:00-ին կկայանա «Երեխաները հանուն շների» նկարների ցուցահանդես։

Ցուցադրվելու են Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաների աշխատանքները։

Կազմակերպիչները բոլորին հրավիրում են միջոցառմանը՝ երեխաների եւ չորքոտանիների հետ։