Ամերիկայի հայկական համագումարի գիտակցությանն է հասել այն փաստը, որ Ջերարդ Գաֆեսճյանը եւ հարգարժան դատավոր Քոլին Քոլլար-Քոթելին, ով գլխավորել է անցած տարվա դատաքննությունը, ամենայն հավանականությամբ չեն բացահայտել, որ նրանք միմյանց հետ ծանոթ են։ Բացի այդ, նրանք չեն հայտնել, որ միասին Մետոպոլիտեն-թանգարանին ապակուց պատրաստված արվեստ գործ են նվիրել։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Վերջերս բացահայտելով Գաֆեսճյանի եւ Քոլին Քոլլար-Քոթելի միջեւ «փոխադարձ շահի» եւ «շահավետ փոխհարաբերությունների» փաստը՝ Ամերիկայի հայկական համագումարի փաստաբաններն անցած շաբաթ միջնորդություն են ներկայացրել այն հիմքով, որպեսզի դատական նոր քննություն անցկացվի, քանի որ անաչառ քննություն չի եղել։
Գաֆեսճյանի եւ դատավորի ընդհանուր շահերը լավ բացատրում են, որ անվիճելի փաստերը արհամարհվել են եւ ընդունվել է որոշում՝ ի օգուտ Գաֆեսճյանի։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները եւ այն, որ դատավորը եւ Գաֆեսճյանը չեն բացահայտել իրենց ծանոթությունը, Ասամբլեայի փաստաբանները նոր դատաքննություն անցկացնելու հայց են ներկայացրել։




























