Թուրքական Kanal D հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Լուրերի թողարկման ժամանակ ինտերնետի միջոցով ուղիղ միացում է արվել Ճապոնիայում գտնվող թուրք թղթակցի հետ: Այդ ընթացքում լուրերը վարող Kanal D եւ CNNturk հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը ուղիղ եթերում հրամայել է Ճապոնիայում գտնվող թղթակցին թողնել լուրերն ու տեղափոխվել անվտանգ վայր: «Կյանքն ավելի կարեւոր է, հենց հիմա թող լուրերն ու հեռացիր անվտանգ վայր»,-ասել է գլխավոր խմբագիրը` շարունակելով լուրերի թողարկումը:




























