Բրիտանական Բեյդֆորդ քաղաքում, անցնող մեքենաներին ի տես, երիտասարդ կին են բռնաբարել: Սեռական ոտնձգությունը կատարել է Գրի Գանսթուոնը, ով դատապարտվել էր նմանատիպ հանցագործության համար եւ նոր էր ազատ արձակվել բանտից, գրում է Mignews-ը.
Հանացագործը զոհին գտել է այն ժամանակ, երբ վերջինիս իր ընկերոջ մոտից վերադառնում էր ծնողների տուն: Ամեն ինչ տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Նա բռնաբարել է աղջկան հենց մայթին, ի տես կողքով անցնող մեքենաների վարորդների: Գանսթոունը ոստիկանությանը հայտնել է, թե խոսքը «կողմերի փոխադարձ համաձայնությամբ սեքսի մասին է»:
Դատավոր Ջերեմի Գրիգսը դատաքննության ժամանակ Գանսթոուին ասել է. «Նա 30-ամյա կույս էր: Վերջին ութ տարում նա կանոնավոր հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ, բայց ցանկացել է մինչեւ հարսանիքը կույս մնալ»:
Դատավորը Գանսթոուի համար պահանջել է չորս տարվա ազատազրկում: Ավելի վաղ նա մեկուկես տարի անցկացրել էր բանտում` նմանատիպ հանցագործության համար:





























