Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնիության պայմաններում աշխատում է նոր նախագծի ուղղությամբ, ըստ որի, նախատեսվում է Թուրքիայի հանրապետության կազմավորման 100-ամյակի առթիվ նոր եւ ժամանակակից քաղաք ստեղծել:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` նոր կառուցվելիք քաղաքը նախատեսվում է շահագործել մինչեւ 2023-թվականը` Թուրքիայի հանրապետության ստեղծման 100-ամյակի առթիվ:  Հայտնի է, որ նոր կառուցվելիք քաղաքում կլինեն աշխարհի տարբեր հայտնի քաղաքների հայտնի շինությունների պատճեները` նույն գործառույթներով:

Ստամբուլին կից` Եվրոպական մասում կառուցվելիք քաղաքը արդեն անվանվում է «Քաղաքակրթությունների քաղաք»: Նոր քաղաքի ճարտարապետությունը կներառի ինչպես մահմեդական, այնպես էլ ոչ մահմեդական  մշակույթի տարրեր:

Նոր քաղաքը կունենա գերժամանակակից հաղորդակցության ենթահամակարգ, կլինի նավահանգիստ, օդանավակայան, արագընթաց գնացք եւ այլն: