Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադիսը վիրահատվել է ազդրի կոտրվածքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոաննուն թվիթերյան իր էջում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Անաստասիադիսը կոտրվածքը ստացել էր Լիմասոլում դժբախտ պատահարի հետեւանքով: Ինչպես նշում է CyprusMail պարբերականը, հաղորդվել է, որ նա ընկել է աստիճանների վրա: Բժիշկների կանխատեսմամբ՝ նախագահը կշարունակի կատարել իր պարտականությունները գրեթե 3 շաբաթ անց:
Նիքոս Անաստասիադիսը զբաղեցնում է Կիպրոսի նախագահի պաշտոնը 2013 թվականից:





























