Թուրք հայտնի գործիչ, արվեստագետ Զյուլֆու Լիվանելիի «Սերենադ» գիրքը 3 օրում վաճառվել է 50 հազար տպաքանակով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Լիվանելիի գրքում հրեական եւ քրդական խնդիրների հետ մեկտեղ անդրադարձ է կատարվել նաեւ Հայկական հարցին, որտեղ նա մի տեսարանով փորձել է ներկայացնել հայերի հետ կատարված ողբերգությունը։
Թուրք գործիչը ավելի վաղ նշել էր, որ գրքում Հայկական հարցին անդրադարձել է մի հատվածում, որտեղ հիվանդանոցում բժիշկը ցանկացել է իմանալ գլխավոր հերոսից, թե ինչի հետեւանքով են մահացել նրա հարազատները։ Սակայն հերոսը վախի պատճառով չի կարողացել հայտնել, որ նրանց սպանել են։





























