Եվրամիության երկրների ԱԳ նախարարները մարտի 21-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են Լիբիայի ֆինանսական ինստիուտների եւ կառավարության անդամների դեմ լրացուցիչ պատժամիջոցները, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Այս հարցով սկզբունքային համաձայնություն ձեռք էր բերվել մարտի 18-ին։ Հաղորդվում էր, որ ակտիվների սառեցման եւ Եվրոպա մուտք գործելն արգելող նոր սահմանափակումները վերաբերում են 11 անձանց, որոնց մեծ մասը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարության անդամներ են։
Փետրվարի վերջին ԵՄ-ն արգելել էր լիբիացի 26 անձանց, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Քադաֆիի եւ նրա ընտանիքի 5 անդամների այցը ԵՄ երկրներ, սառեցվել էին Եվրոպայում ունեցած նրանց ակտիվները։





























