Հայաստանի ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներում նոր փոփոխություններ են կատարվել:

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրաման է ստորագրել, համաձայն որի Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, ոստիկանության բոլոր բաժինների անձնագրային ստորաբաժանումների բոլոր պետերը դարձել են քաղաքացիական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոփոխություններն իրականացվել են համաձայն «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի: