Վրաստանում հուլիսի 7-ին ավտովթարից տուժած 2 երեխաները՝ 16-ամյա Լիլիա Միրիջանյանը եւ 12-ամյա Ռաֆայել Մաթեւոսյանն այսօր՝ հուլիսի 8-ին տեղափոխվել են Ծուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Երեխաների վիճակի մասին դեռ, երեւէ բան ասել չեմ կարող, քանի որ մեկը մի քանի ժամ է, որ տեղափոխվել է, մյուսը 25 րոպե առաջ,-ասաց նա:

NEWS.amի հետ զրույցում Լիլիայի հարազատներն ասացին, որ երեխան  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Բժիշկներն ասացին, որ Լիլիայի մոտ ողնաշարի կոտրվածք եւ գլխի շրջանում վնասվածք կա, սակայն վերջնական պատասխանը ախտորոշումից հետո պարզ կլինի։ Այս պահին երրորդ երեխային՝ 13 տարեկան Միհրան Միրիջանյանին Վրաստանից ուղղաթիռով տեղափոխում են Սուրբ Աստվածամայր  բժշկական կենտրոն»,- ասացին Միրիջանյան ընտանիքի հարազատները։

Նշենք, որ 12-ամյա տղայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ Լիլիայինը՝ ծանր: 12-ամյա երեխային տեսակցել է առողջապահության նախարարը: 16-ամյա երեխային տեսակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն:

Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: