Թբիլիսիի Չոլոկաշվիլիի անվան դպրոցի տարածքում պայթուցի սարք չի հայտնաբերվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, գերատեսչությունը կապվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ: Աշխատակիցները հայտնել են, որ խուճապ հարուցած առարկան եղել է ուսումնական նռնակ: «Դա դպրոցի ռազմական կաբինետի ուսումնական նռնակն էր»,- ասել է Բալայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 22-ի առավոտյան ահազանգ էր ստացվել Թբիլիսիի թիվ 95 դպրոցից: Վտանգավոր առարկայի մասին հայտնել էր ուսումնական հաստատության պահակը: Նշենք, որ դպրոցում պարապմունքներ չեն ընթանում վերանորոգման աշխատանքների պատճառով:





























