«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է, որ իր հացադուլը, որը բազմաթիվ շահակումների տեղիք է տվել եւ ոմանց կողմից դիտարկվել որպես քրիստոնեական ծոմապահություն, իրականում միտված է կուսակցության եւ ողջ ժողովրդի պահանջատիրությանը։
Այս մասին նա հայտարարեց մարտի 22-ին Ազատության հրապարակում հրավիրած բաօթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար Հովհաննիսյանը հարկ համարեց կետ առ կետ հիշեցնել իր պահանջները, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
1. Իշխանությունը ժողովրդին
2. Ոչ կուսակցապետությանը
3. Ժողովուրդն է երկրի տերը
4. Ձայն բազմաց, ձայն Աստծո
5. Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր
6. Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն
7. Արժանապատիվ ապագա հայ երիտասարդին
8. Ժողովրդին աշխատանք
9. SOS Հայաստանը հայաթափվում է
10. Ոչ անարդարությանը, աղքատությանը եւ արտագաղթին
11. Վերջ իշխող կոռուպցիային
12. Ուժը նաեւ բարոյականության մեջ է
13. Ոչ արձանագրություններին
14. Արցախի ճանաչում





























