Վրաստանում սուրոգատ մայրերի շուկան էժան է, ինչի հետեւանքով ծնված երեխաներին, հիմնականում, դուրս են բերում քաղաքից:
Ինչպես հայտնում է վրացական «Ամբեբի» գործակալությունը, Վրաստանում գործում է երեք սուրոգատ մայրերի կենտրոն: Վրաստանում սուրոգատ մայրերը ստանում են 10-15 հազար դոլար, հետեւաբար Վրաստանը Եվրոպայի երկրների համար սուրոգատ մայրերի էժան շուկա է:
Ըստ Վրաստանի օրենսդրության, չբեր կանանք իրավունք ունեն դիմել այդ միջոցին: Զույգը պայմանագիր է կնքում սուրոգատ մոր հետ, եւ սուրոգատ մայրը երեխայի նկատմամբ այլեւս ոչ մի իրավունք չունի:
Վրաստանում սուրոգատ մայրերի ինստիտուտն սկսել են գործել 2004 թվականից:
Նշենք, որ Հայաստանում եւս գործում է այդ ինստիտուտը եւ մեզանում եւս գները գրեթե նույնն են, ինչ Վրաստանում: Սուրոգատ մայրը երեխայի կենսաբանական մայրը չէ, ուղղակի կրում է երեխային եւ ծննաբերելուց հետո հանձնում իրական ծնողներին:




























