«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձեւին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը եւ առաջադրանքների կատարման ճշգրտությանը:

Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձեւին մասնակցում են առաջին անգամ եւ մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ: