Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների դրական դինամիկան պետք է պահպանվի: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:
Նրա խոսքով՝ Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի եւ Մեքսիկայի հետ համագործակցության մեծ ներուժ կա։
Հայաստանը մտադիր է համագործակցության նոր ծրագրեր վերհանելու եւ իրականացնելու ԱՍԵԱՆ անդամ երկրների եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, ինչը փաստվեց Հայաստանի վարչապետի վերջին տարածաշրջանային այցով։
Հայաստանը կարեւորում է նաեւ Կանադայի եւ Ավստրալիայի հետ հարաբերությունների զարգացումը, նոր ուղիների մշակումը։




























