Սպասվում է, որ Հայաստանում միջին ինֆլյացիան մոտ ժամանակում կկազմի մոտ 2 տոկոս: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ են սպասվում նաեւ արտաքին առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում, արտահանման աճի տեմպերի 10,9 տոկոս եւ ներմուծման աճի՝ 6,8 տոկոս: «Ինչ վերաբերում է 2020 թվականին հարկային մուտքերին, ապա դրանք կհասնեն 1 տրլն 602 մլրդ դրամի, ինչը 0,3 տոկոսային կետով բարելավում է»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ եկամուտների եւ ծախսերի տեսակետից նախատեսվում է մոտ 0,6 տոկոսի պակասուրդ:

Ջանջուղազյանը նաեւ հավաստիացրեց, որ չեն լինի վարկեր, որոնք կապվա չեն որեւէ կոնկրետ թիրախային ծրագրի հետ: