Հայաստանի նախագահի աշխատակազմը իր գործառույթներն իրականացնելու համար իրեն 1 մլրդ 575 մլն 884 դրամ հատկացնելու հայտ է ներկայացրել, որի 90 տոկոսը պետք է ծախսվի աշխատակիցներին պահելու կարիքներին, նրանց աշխատավարձերի վճարմանն ու շենքի շահագործմանը։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ միջոցների մի մասը կուղղվի աշխատանքային ուղեւորություններին ու գործուղումներին։ «Մեզ նոր պահանջներ են ներկայացվել, ինչպես քանակական, այնպես էլ որակական, ինչպես նաեւ ժամանակավոր բնույթի։ Անդրադառնալով քանակական ասպեկտին, պետք է նշեմ, որ եկող տարի մենք նախատեսում ենք իրականացնել 22 բարեգործական ծրագիր՝ չմոռանալով դրանց որակական բաղադրիչի մասին»,- պարզաբանել է Տարասյանը՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի շահառուների թիվը նախատեսվում է ավելացնել՝ 5-ից հասցնելով 8 հազարի։





























