2020 թվականին հատկացված միջոցների մեծ մասը կծախսվի Սահմանադրական դատարանի դատավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված գումարի 89,2 տոկոսը անմիջականորեն կազմում են բուն աշխատավարձերը, ինչպես նաեւ դատավորների, նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցների խրախուսանք-հավելավճարները:

Նշենք, որ ՍԴ ֆինանսավորումը կրճատվելու է 4 մլն դրամով եւ կազմելու է 721 մլն դրամ: