Շիրակի մարզում պանիրը յուրահատուկ արտադրատեսակ է եւ պետք է այս ոլորտում նորարարություն անել, տվյալ դեպքում`մինչ այժմ շուկայում չեղած, գոյություն չունեցող չեչիլ պանիր արտադրել: Շիրակի մարզի գործարարներին նման առաջարկ է արել ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Կարեն Գեւորգյանը, Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում` 2011 թ-ի ծրագրերը ներկայացնելիս:
«Հայաստանի յուրաքանչյուր մարզ հայտնի է մի արտադրանքով, որով տվյալ մարզը մրցակից չունի եւ առաջատար է: Շիրակի մարզում օրինակ պանրի տեսակ կա`չեչիլ: Մենք կփորձենք համադրել նոր մոտեցումները, նոր տեխնոլոգիան, փորձը եւ կստանանք բոլորովին նորահայտ, շուկային անծանոթ արտադրատեսակ: Պետք է ընտրվեն թիրախային խմբեր, ընտանիքներ, փոքրիկ ձեռնարկություններ, որ աջակցենք այդ փորձին»,- գործարարներին ասել է Կարեն Գեւորգյանը:




























