Գյումրիի տեխնոպարկում հիմնադրվելու է մուլտիմեդիայի լաբորատորիա, որտեղ արտադրելու են անիմացիոն ֆիլմեր: Ապրիլի 13-ին այս մասին հայտարարել է Գյումրիի տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը:

«Բացի այդ «Դելինք» ընկերության մասնաճյուղն են բացելու Գյումրիի տեխնոպարկում: Այդպիսի 2 գրասենյակ կա աշխարհում. Մեկը Եվրոպայում, մյուսը` Ռուսաստանում: Երրորդը մեր ջանքերի շնորհիվ Գյումրիում կբացվի: «Դելինք» ընկերության մասին բոլորը գիտեն: «Դելինքը» բրենդ է, որն աշխատելու է Գյումրիում: Շուտով ցանցային սարքավորումներ են արտադրվելու»,-ասել է տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանն ու շարունակել, որ հաջորդ քայլը լինելու է Գյումրիի տեխնոպարկում հաշմանդամի սայլակ արտադրելը:

«Հետո այդ գաղափարները վաճառելու ենք, լուծված , այն էլ մասնակի:

«Հաշմանդամի սայլակի խնդիրը հետխորհրդային բոլոր երկրներում առկա է եւ Գյումրիում դրա արտադրությունը շատ լուրջ խնդիր է: Միայն Եվրոպայում է այդ խնդիրը լուծված, այն էլ` մասնակի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, մինչեւ հաշմանդամի սայլակ նախագծելը, Գուրգեն Պարոնյանը խոստանում էր ինքնաթիռ նախագծել Գյումրիում: Այս ձեռնարկը ոգեւորություն էր  առաջացրել գյումրեցիների շրջանում, որտեղ մարդիկ սկսել էին անգամ երեւակայել, թե ինչպիսին կարող է լինել տեղական ավիաշինությունը: Տեխնոպարկի տնօրենը երաշխավորել  է, որ ավիաշինության ծրագիրը Գյումրիում դեռ ուժի մեջ է: