Լիազորությունների հարցը դեռ վերջնական չի սահմանվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակված Արամ Թանանյանը։
«Դուք գիտեք, որ ՊԵԿ-ը 5-ամյա զարգացման և վարչարարության ռազմավարություն է ընդունել, դուք տեսել եք՝ 1,5 տարում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում, իսկ մեր համակարգը միտված է ապահովելու երկրի ամբողջ շրջանառությունը, եկամուտները և այլն, իսկ այդ ֆոնի վրա բնականորեն ծավալվում ենք դեպի հյուսիս, որովհետև Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով սնվում է մեր երկիրը, և մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,-նշեց նա։
Անդրադառնալով ներկայումս առկա խնդիրներին, Թանանյանն ասաց․ «Ներկայումս առաջացած հարցերը լուծվում են հեռակա, իսկ մենք հնարավորություն կունենանք առերես քննարկելու բոլոր խնդիրները, փորձել դրանց տալ լուծումներ, ավելի արագ, օպերատիվ, հիմնավորված»։
Առաջին գործը, նրա խոսքով, ուսումնասիրություն է լինելու․ «Առաջինը կլինի ուսումնասիրելը իրավիճակը, հասկանալ նախ ինչ իրավիճակ է ստեղծված։ Բնական է՝ ՊԵԿ ղեկավարը իմ առաջ խնդիրներ կդնի, այս խնդիրներից ելնելով՝ ինչ պետք է անել, որ իրավիճակը բարելավվի, փոփոխվի, նորմալացվի»։
Հարցին՝ գործարարները բողոքում էին, որ արհեստական ձգձգում են ռուսական կոմղից, իրենց քմահաճույքով են աշխատում, այդ հարցն ինչպես են լուծվեելու, Թանանյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր մարդ կարծիքի իրավունք ունի, երբ սուբյեկտիվ կարծիքները կամփոփենք, կձևավորվի օբյեկտիվ կարծիք։ Կմշակվեն միջոացոռւմներ և դրանք միջոցով կփորձենք վերացնել այդ բարդությունները, խոչընդոտները»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջացող խնդիրների մեջ քաղաքական դիտավորություն չի՞ տեսնում, որին ի պատասխան նա ասաց․ «Սկսել գործունեությունը դիտավորություն փնտրելով այնքան էլ արդյունավետ չէ, պետք է անկողմնակալ լինել, ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հնարավոր է՝ լինեն դիտավորության էլեմենտներ ոմանց կողմից, քանի որ տռնտեվարողների հետ շատ անձինք և ատյաններ են շփվում»։





























