Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ բոլորն արդեն արել են, այդ թվում եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 31-ին ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ բոլորը ամեն հնարավորության դեպքում խոսում են այդ թեմայով՝ նշելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է հարգել եւ հետեւել դեմոկրատիայի եւ իշխանության բաժանման սկզբունքներին։
«Հարկավոր է կարողանալ պատշաճ գնահատել իրավիճակը, վերլուծություն կատարել եւ սեփական կարծիքը հայտնել անհրաժեշտ ժամանակ եւ անհրաժեշտ իրավիճակում»,- ընդգծել է ՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ երբ ժամանակը գա, նախագահն անպայման կարտահայտի իր կարծիքը այս հարցի վերաբերյալ։




























