«Ռոսպոտրեբնադզորը» ԵՏՄ եւ ԱՊՀ երկրներին օգնություն ցույց տալու նպատակով նրանց է փոխանցել  2019-nCoV-ի հարուցած նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման միջոցները: Այս մասին այսօր հաղորդել է գերատեսչության կայքը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում հսկողության դաշնային ծառայությունը Եվրասիական տնտեսական միության եւ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներին օգնություն ցույց տալու նպատակով նոր կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու համար անհատույց հիմունքով գործընկերներ երկրներին է փոխանցում նոր 2019-nCoV կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման միջոցները, որոնք մշակել է «Ռոսպոտրեբնադզորի» «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնը:

Նշվում է, որ փետրվարի 1-ին եւ 2-ին «Ռոսպոտրեբնադզորը» 2019-nCoV-ը որոշելու համար ռուսական թեստ-համակարգերի անհրաժեշտ քանակություն է արդեն փոխանցել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Ուզբեկստանին: Սպասվում է մատակարարում Ղրղզստան եւ Տաջիկստան:

Եվրասիական տարածաշրջանի երկրներ թեստ-համակարգերի մատակարարումն իրականացվում է հարեւան երկրների՝ վարակիչ հիվանդությունների սպառնալիքների դեմ պայքարելու ներուժը մեծացնելու «Ռոսպոտրեբնադզորի» աջակցության միջոցառումների շրջանակում: