Տամիլ Նադու հինավուրց քաղաքը, որ մի ժամանակ գոյություն է ունեցել Հնդկաստանի տարածքում, մոտ հազար տարի առաջ ջրի տակ է անցել։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել հնդիկ գիտնականներին վերստեղծել քաղաքի տեսքը եւ պարզել դրա կործանման պատճառները, հայտնում է Planet-today-ը։

Նախագիծը իրական է դարձել Երկրի զոնդավորման հեռակառավարման տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք ծաղկում են վերջին տասնամյակներում։ Արբանյակային հետազոտությունները ցույց են տվել, թե որտեղից են առաջացել երկրադինամիկ երեւույթները, որոնք Տամիլ Նադուի անհետացման պատճառ են դարձել։ Քաղաքի թվային կրկնօրինակը, որի ստեղծման ուղղությամբ աշխատում են գիտնականները, հիմնված է ստորջրյա լուսա եւ տեսանկարահանման հետեւանքով ստացված նյութերի վրա։

«Մենք արդեն գործնականում ավարտել ենք Տամիլ Նադուի թվային կրկնօրինակի ստեղծման աշխատանքը՝ Հնդկական թվային ժառանգության ծրագրի շրջանակներում»,- պատմել են գիտնականները։

Տամիլ Նադուն եղել է նավահանգստային քաղաք, որը տեղակայված է եղել ժամանակակից Պումպուխարայից ոչ հեռու։ Բնակավայրը, որի տեղում աճել է քաղաքը, հիմնված է եղել մոտավորապես 15 000 տարի առաջ։ Այժմ քաղաքը, որը մոտ 1000 տարի առաջ կլանվել էր օվկիանոսի կողմից, գոյություն կունենա յուրատեսակ թվային նախագծի տեսքով։