Չինական Մակաո շրջանի իշխանությունները խնդրել են երկու շաբաթով փակել խաղատները, որպեսզի նպաստեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է Reuters-ը։

Ընդ որում, նշվում է, որ 400 մլրդ բաժնետոմսերի կորստից հետո այսօր Չինաստանի շուկաներում վերականգնվել է հարաբերական կայունությունը։ Բաժնետոմսերի զեղչերի արդյունքում վերկաանգնվել են նաեւ համաշխարհային շուկաների ցուցանիշները։

Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել Հոնկոնգում կորոնավիրուսի հետեւանքով առաջին մահվան մասին։