ԱՄՆ-ում անօթեւան դպրոցականների թիվը վերջին տարիներին ռեկորդի է հասել, ինչպես վկայում են Անօթեւանների կրթության ազգային կենտրոնի հետազոտության արդյունքները, հայտնում է BBC News-ը։

Ընդհանուր առմամբ, առանց տանիքի են 1,5 մլն դպրոցականներ, որոնց մեծ մասը սեփական բնակարանը կորցնելու հետեւանքով ապրում է այլ ընտանիքներում կամ ընկերների մոտ։

Ընդ որում, անօթեւան աշակերտների 7 տոկոսը ապրում է լքված շենքերում կամ ավտոմեքենաներում։

Ստեղծված տխուր իրավիճակի պատճառներ կենտրոնը համարում է գործազրկությունը, անհասանելի կացարանները, ընտանեկան բռնությունը եւ երկրում հաշիշային ճգնաժամը։

Կենտրոնում հայտնել են, որ անօթեւան դպրոցականների մասին վերջին տվյալները հավաքվել են 2017-18թթ, եւ դեռեւս այն ժամանակ նրանց թիվը երկու անգամ ավելի շատ էր՝ համեմատած 2004-05թթ․ հետ, երբ գրանցվել էր 680 000 անօթեւան դպրոցական։