Ուհանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը ավելի քան 200 ընտանի կենդանի է փրկել: Նրանց տերերը լքել են Ուհանը մինչև հունվարի 23-ը եւ չեն հասցրել տուն վերադառնալը մինչեւ կարանտին հայտարարելը, ինչի հետևանքով կենդանիները փակված են մնացել տներում, փոխանցում է Nat-geo-ն:
«Եթե մենք օգնություն չառաջարկեինք, շները և կատուները կմահանային տանը` նախքան իրենց տերերի վերադառնալը: Կենդանիներին օգնելը մեր պարտականությունն է»,- ասել է Ուհան քաղաքի կենդանիների պաշտպանության միության նախագահը:
Կենդանիների տերերը կազմակերպության աշխատողներին տրամադրել են իրենց տների մուտքի կոդերը, իսկ որոշ դեպքերում վճարել են դռները բացելու համար: Կամավորները շրջել են բնակարաններով՝ ընթացքում տեսակապ հաստատելով կենդանիների տերերի հետ: Միությունն անվճար սնունդ է տրամադրել ավելի քան երկու հարյուր ընտանի կենդանու համար:
Կազմակերպություն դիմել է ավելի քան 700 ընտանիք: Քաղաքում առնվազն 600-ից 800 հազար տնային կատուներ և շներ կան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղական իշխանությունները սպառնացել են սպանել կատուներին և շներին, եթե դրանց տերերը պատշաճ խնամք չապահովեն իրենց կենդանիներին համար: Մի շարք քաղաքներում խիստ կանոնակարգեր են ընդունվել, որոնց համաձայն կենդանիներին արգելվում է դուրս գալ փողոց:
Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ընտանի կենդանիները կարող են կորոնավիրուսի կրող կամ փոխանցող դառնալ, չնայած, ըստ ԱՀԿ-ի տվյալների, որևէ ապացույց չկա առ այն, որ մահացու վիրուսը կարող է փոխանցվել կատուներին կամ շներին:





























