Աղվեսը սողոսկել է բրիտանական խորհրդարանի շենք` որոշ ժամանակով քաոս առաջացնելով այնտեղ, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հայտնի է, որ կենդանին հայտնվել է չորրորդ հարկում շարժասանդուղքի միջոցով: Դրանից հետո ոստիկանները նրան բռնել են եւ փակել կապույտ տուփի մեջ: Այնուհետեւ նրան դուրս են բերել եւ ազատ են արձակել:  Քաղաքական գործիչներն ու քաղծառայողները տարակուսանք են հայտնել կատարվածի կապակցությամբ: Ոմանք նշել են, որ, չնայած տարիների աշխատանքի ընթացքում տարատեսակ տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, սակայն այս դեպքը, միեւնույն է,  զարմանք է առաջացնում: Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես է կենդանին այնտեղ հայտնվել: