Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի Ուսքյուդարի շրջանի գրասենյակի դիմաց ձայնային ռումբ են պայթեցրել:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 20-ի ուշ երեկոյան: Պայթյունի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանները` իրականացնելով անհրաժեշտ ուսումնասիրություններ:




























