Կոմունալ ծառայության աշխատակիցները մարդկային ոսկորներ են հայտնաբերել Մարիինյան այգում կոճղ արմատախիլ անելիս։

Այգում, որը գտնվում է Կիեւի կառավարական թաղամասում, Գերագույն ռադայի մոտ, կոմունալ ծառայության աշխատակցները մարդու մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին ուրբաթ երեկոյան տեղեկացրել է Корреспондент.net-ը։

Նշվում է, որ «Կիեւզելենստրոյ»-ի աշխատակիցները կտրված ծառի կոճղ են արմատախիլ անելիս եղել Հունվարյան ապստամբության հուշարձանից ոչ հեռու, երբ հողի մեջ ոսկորների նմանվող իրեր են տեսել։

Դեպքի վայրի զննության ժամանակ տեղեկատվությունը հաստատվել է։ Հողի մեջ իսկապես մարդու գանգ եւ այլ ոսկորներ են եղել։ Տեղում իրավապահներ են աշխատել։

Մասնագետները կպարզեն, թե որքան ժամանակ են ոսկորները մնացել հողի տակ։