Շվեյցարիայի իշխանությունները բաց են թողել միայն աշխատողների եւ ապրանքների համար Իտալիայի հյուսիսային շրջանների հետ սահմանը, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր կարանտին կորոնավիրուսի պատճառով, ասվում է Շվեյցարիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է հարեւան իտալախոս շրջաններին: Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ չեն խոչընդոտի իրենց տարածք Իտալիայի բնակիչների մուտքին, որոնք աշխատում են Կոնֆեդերացիայում: Ինչպես նաեւ չեն արգելի շվեյցարացիներին աշխատել Իտալիայի փակ շրջաններում: Սահմանը բաց կլինի նաեւ ապրանքների տեղափոխման համար:
Ընդ որում՝ սովորական շվեյցարացիների վրա տարածվում է պահանջը չմեկնել իտալական շրջաններ, որոնք փակ են կարանտինի համար: Սահմաններին կգործի վերահսկողություն եւ ստեղծված կլինեն անվտանգության հատուկ գոտիներ:
Կիրակի լույս գիշերը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է որոշում, համաձայն որի՝ ներդնում է սահմանափակումներ Լոմբարդիայի եւ 14 ուրիշ շրջանների տարածք մուտքի եւ ելքի, ինչպես նաեւ ներքին տեղաշարժի շուրջ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Որոշումն անդրադառնում է գավառներին, որոնք գտնվում են Էմիլիա-Ռոմանյա, Մարկե, Պյեմոնտ, Վենետո (ներառյալ Վենետիկը) շրջաններում. երկրի հյուսիսում զգալի տարածքն ու մասամբ երկրի կենտրոնական հատվածը փակ են:




























