Սա առաջին հերթին ավելի շուտ բարոյականության խնդիր է, չի  կարելի երեխաներին ներքաշել այս պրոցեսի մեջ, ուղղակի չի կարելի: Այս մասին  այսօր` մարտի 9-ին, լրագրողներին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Սա առաջին հերթին ավելի շուտ բարոյականության խնդիր է, չի  կարելի երեխաներին ներքաշել այս պրոցեսի մեջ, ուղղակի չի կարելի: Դե եթե ներքաաշում են ամբողջ պատասխանտվությունը իրենց վրա է: Դուրս է  գալիս որ շատերը, իրենց ոչ կողմնակիցները սահմանափակված են  նրանով, որ երեխա է մասնակցում քարոզարշավին, իսկ իրենք էս դեպքում չունեն նման սահմանափակում: Սա իսկապես պրոբլեմ է»,-ասաց նա:

Անդրադառնալով երկրի վարչապետի մասնակցությանը քարոզարշավին` քաղաքագետը նշեց, որ վաղվանից Փաշինյանը արձակուրդի է մեկնում եւ արդեն կհամարվի, որ օրինական է նրա մասնակցությունը քարոզարշավին:

Մետրոյում երիտասարդ աղջկա արձագանքին անդրադառնալով քաղաքագետը նշեց, որ քաղաքացին իր կարծիքն է ընդամենը արտահայտել:

«Հենց նոր տաքսիով որ գալիս էի, վարորդն ասում էր` ես ինձ վիրավորված եմ զգում, որ Հրայր Թովմասյանին գործից հանելու համար 7 միլիարդ գումար են ծախպսում եւ մեզ ներգրավվում են  էս ամենի մեջ: Հանում է, թող հանի, ինչի է ուզում պատասխանատվությունը մեզ վրա գցի: Իսկ աղջկա րձագանքը  նորմալ էր, ինչ է նշանակում անդաստիարակություն է»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ Փաշինյանը դուստրերի` Մարիամի եւ Շուշանի հետ քարոզարշավ է իրականացրել Երեւանում, բուկլետներ բաժանել քաղաքացիներին: