Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն վարակվել է կորոնավիրուսով: Մարտի 5-ին կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Նոզաձեի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը դրական արդյունք է տվել երեկ՝ մարտի 10-ին:

Գերատեսչության տեղեկություններով՝ պաշտոնյան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Համաճարակաբանների վստահեցմամբ՝ նրա հետ շփված աշխատակիցների առողջությանը վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնի է դարձել Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի եւ ագրարային հարցերով կոմիտեի նախագահ, պատգամավոր Օտար Դանելիայի ինքնամեկուսացման մասին:

Երեկ ուշ գիշեր հաղորդվել է, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել:

Մարտի 11-ին երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 23 մարդու մոտ: Ընդ որում, մասնագետները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել: