Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հայտնաբերվել, այսօր երեկոյան «Պիրվելի» հեռուսաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Այսպիսով, երեկվանից հիվանդացածների թիվը մեկով ավելացել է՝ դառնալով 24։

«Վրաստանում, ցավոք, դիտարկվում է կորոնավիրուսից դեպքերի աճ․․․ Մինչ այս պահը վարակվածների թիվը 24 է»,- ասել է Գամկրելիձեն։

Նրա խոսքերով՝ դեպքերից երկուսը կապված են Իրանի հետ, մեկը՝ Իսպանիայի, մնացածը՝ Իտալիայի։