Կորոնավիրուսով ախտորոշված կինը, որ բնակվում է Էջմիածնում, փետրվարի վերջին է վերադարձել Իտալիայից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց նրա բարեկամներից մեկը։
Նշենք, որ կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել է նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։ Նա այս պահին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նրա եւ մյուս վարակվածների հետ սերտ շփված անձիք՝ ընդհանուր առմամբ 57 հոգի, մեկուսացվել են։





























