Հայաստանում համայնքների միավորման հարցում մենք կոնկրետ սկզբունքներ եւ մոտեցումներ ունենք: Առաջին սկզբունքն այն է, որ այս գործընթացը չպետք է քաղաքականցվի: Այս մասին մարտի 12-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանաման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով լսումների ժամանակ, որն անցկացվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ մեկնաբանելով այս նախաձեռնության քննադատությունը, որը կապում են Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իշխանությունների վարկանիշը փրկելու ցանկության հետ:

Նրա խոսքով՝ հենց գործընթացը քաղաքականացվում է, շեղումներ են առաջանում: «Ուստի երբ մարդիկ ասում են, որ սխալներն են թույլ տրվել, դա նշանակում է, որ քաղաքականությունն արդեն ներդրվել է համայնքների միավորման գործընթացի մեջ»,- պարզաբանեց Կարապետյանը:

Կարապետյանի հավաստիացմամբ՝ Իջեւանը պարզապես ցուցակում առաջինն է հայտնվել, եւ այնտեղ իրականացվող միավորման գործընթացը անձերով պայմանավորված չէ: Ինչպես նշեց խորհրդարանականը, Իջեւանում, ըստ էության, համայնքի ղեկավար չկա, որի փոխարեն նշանակաված է պաշտոնակատար: Արդյունքում, շարունակեց իշխող դաշինքի պատգամավորը, մեր առջեւ դիլեմա էր ծառացել՝ կա՛մ կազմակերպել համայնքի ղեկավարի ընտրություններ, բայց այնուհետեւ՝ մեկ տարի հետո ստիպված ենք լինելու այն դարձյալ անցկացնել, քանի որ սկսվելու միավորման գործընթացը, եւ այդ դեպքում ստիպված ենք լինելու ընտրել նոր ղեկավար: Նման մոտեցումը ոչ նպատակահարմար ճանաչվեց: Կա՛մ ընտրություններն անցկացնել խոշորացումից հետո: 

Նշենք, որ լսումներում քննարկվող նախաձեռնությամբ նախատեսվում է Տավուշի մարզում 19 գյուղեր եւ Իջեւան քաղաքը միավորել մեկ համայնքում: Ընդ որում՝ այս նախաձեռնության քննադատները  այն կապում են Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իշխանության վարկանիշը փրկելու ցանկության հետ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույցը ճնշելու համար ստիպված էր դիմել Ոստիկանության զորքերին: Այս պատճառով քաղաքի հետ նույն համայնքին են միաձուլում հարակից գյուղերը: Միաժամանակ, Իջեւանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչապետի սանիկը: