Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է հրապարակավ օգտագործել ջերմատեսիլ խցիկ մարդկանց մոտ տենդի առկայությունը ստուգելու համար, որը կարող է կապված լինել նոր կորոնավիրուսի հետ, հայտնում է Reuters-ը:
Էրդողանի օգնականը խորհրդարան նրա այցի ժամանակ նախագահի շուրջ բազմությանը հետեւել է շարժական ջերմատեսիլ խցիկով, որը կարող է հայտնաբերել տենդը:
Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է նախօրեին, բայց քննադատներն ասում են, որ կառավարությունը դանդաղ է արձագանքում համավարակին, եւ շատ այլ դեպքեր կարող են չնկատված մնալ:
Ավելի ուշ Թուրքիայի նախագահը խորհրդարանում դիմել է իր՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ ասելով, որ բռնկման դեմ ընդունվել են բոլոր միջոցները:





























