Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը եւ ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ: