ՀՀ զինված ուժերը զինվորական իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հարցազրույցի է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացիների.

Հիմնական պարտականություններ

1) Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,

2) Դատական ներկայացուցչության իրականացում,

3) Իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում, պատասխանների կազմում,

4) Զինվորական օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում,

5) ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 104-րդ հոդվածի պահանջների կատարում,

6) Իրավաբանական բնույթի այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Բարձրագույն կրթություն` իրավագիտության ոլորտում,

Աշխատանքային փորձ (ցանկալի է),

Հայերենի լավ իմացություն,

Համակարգչային գիտելիքներ,

Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,

Վերլուծելու ունակություն,

Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,

Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն,

Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,

Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:

Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայություն`             ք. Երևան, Բագրևանդի 5:

 Մասնագիտական ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: