Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի պաշտոնավարման 6 ամիսը լրացել է, պետք է մրցույթ հայտարարվեր եւ ռեկտոր նշանակվեր, սակայն դա դեռ չի արվել:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 22-ին այն բանից հետո, երբ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը:

NEWS.am-ին ԿԳՄՍՆ-ի լրատվության եւ հասարակայնության բաժնից հայտնեցին, որ նախարարությունում քննարկվում է սեղմ ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշում ընդունելու հարցը.

«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, եւ դիտարկվում էր այն, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, հիմնադրամի վերակազմավորելու հարցը: Սրանով պայմանավորված՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար ավելի վաղ մրցույթ չի հայտարարվել»։