Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Մահացել է Իրանից վերադարձած քաղաքացին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի:

«Ադրբեջանի քաղաքացուհին վերադարձել էր Իրանից եւ գտնվում էր կարանտինի մեջ: Նրա մոտ հայտնաբերվել էին կորոնավիրուսի ախտանշանները: Նա կարանտինի մեջ էր, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- ասել են Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբում: