Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի, այսօր հաստատվել է վարակման եւս մեկ դեպք, հաղորդում է Նովոստի Գրուզիան՝ հղում անելով stopcov.ge կայքում տեղակայված հաղորդագրությանը:

Նոր պացիենտը կին է, Վրաստանի քաղաքացի, որը վարակվել էր Իտալիայից ժամանած քաղաքացուց, որն արդեն բուժում է ստանում հիվանդանոցում:

Կայքի տեղեկություններով կարանտինի մեջ է գտնվում 295 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից երկուսը ժամանել էին Իրանից, ինչից հետո Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր: Մյուս բոլոր վարակվածները վարակվել են Իտալիայում: Եվս մեկ մեկ վարակվել է Իսպանիայում, սակայն նույնպես իտալացիների հետ շփումից հետո: