Նեպալը կորոնավիրուսի պատճառով փակել է հասանելիությունը Հիմալայան բոլոր բարձունքներ, ներառյալ՝ Էվերեստ լեռ, հաղորդում է Reuters-ը:

Տուրիզմի նախարար Յոգեշ Բհաթարային ասել է, որ բոլոր բարձունքները մարտ-մայիս ամիսներին փակ կլինեն:

Նեպալում կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք է հաստատվել. այն հայտնաբերվել է ուսանողի մոտ, որը սովորում էր Չինաստանում:

Էվերեստն աշխարհի ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը հասնում է 8850 մետրի: Այն գտնվում է Նեպալի եւ չինական Տիբեթի միջեւ ընկած սահմանին: