Աշխարհի ամենամեծ պոռնո կայքը` PornHub-ը, անվճար պրեմիում աքաունթներ է տրամադրել Իտալիայի բնակիչներին այն բանից հետո, երբ երկրում կոշտ միջոցներ են կիրառվել COVID-19 կորոնավիրուսի հետ կապված, հայտնում է Medusa-ն:

Իտալիայում կայքը բացելիս հաղորդագրություն է հայտնվում, որում ասվում է, որ տեղացիները կարող են մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել պրեմիում աքաունթից:
Բացի այդ, PornHub-ը որոշել է իր դուստր ընկերության` Modelhub-ի ամսական եկամտի մի մասը ուղարկել իտալական հիվանդանոցներ:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Իշխանությունները սահմանափակել են բնակիչների տեղաշարժումը, փակել են դպրոցները, խանութներն ու ռեստորանները` բաց թողնելով միայն սնունդ եւ դեղեր վաճառող խանութները:

COVID-19-ով վարակվածների թիվը, մարտի 12-ի դրությամբ, գերազանցում է 12.8 հազարը: Կորոնավիրուսից ավելի քան հազար մարդ է մահացել: Ավելի քան 1.2 հազար մարդ առողջացել է: