Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետեւյալ գրությամբ հրամանագիրը․

«2020թ․ մարտի 13-ից արգելել Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարեւելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու վտանգով։

Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո։

Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ եւ կրկնակի եռանդով»: